Մեծ Բրիտանիայում մահացել է երկու տարեկան Էլֆի Էվանսը, որի մոտ ախտորոշվել էր նյարդային համակարգի դեգեներատիվ հազվագյուտ հիվանդություն։ Տղան ավելի քան մեկ տարի կոմայի մեջ էր գտնվում ու միացված էր կենսապահովման համակարգին։ Հինգ օր առաջ՝ ապրիլի 23-ին, դատարանի վճռով երեխային անջատել էին կենսապահովման համակարգից։ Նա մահացել է լույս շաբաթ Լիվերփուլում գտնվող Alder Hey հիվանդանոցում։ Այս մասին գրում է The Sun պարբերականը՝ վկայակոչելով երեխայի հոր հաղոդրագրությունը Facebook-ում։
«Մեր երեխան լքեց մեզ այսօր գիշերը։ Մեր սրտերը կոտրված են։ Շնորհակալ ենք բոլորին աջակցության համար»,- գրել էին երեխայի ծնողները։
Հինգ օր առաջ բրիտանական դատարանը վճռել էր անջատել տղայի կենսապահովման համակարգը՝ իր որոշումը հիմնավորելով բժիշկների տրամադրած բժշկական տվյալներով։ Ըստ այդ տվյալների՝ բժշկության զարգացման տվյալ փուլում տղայի հիվանդության ախտորոշումն անհնար է, իսկ նրան բուժելու բոլոր հետագա փորձերը՝ անիմաստ։ Կենսապահովման համակարգից անջատվելուց հետո երեխան սկսել էր ինքնուրույն շնչել՝ թթվածնային դիմակի օգնությամբ ։ Երեխայի հայրը՝ Թոմ Էվանսը, պայքարում էր, որ բժիշկները նորից Էլֆիին կմիացնեն կենսապահովման համակարգին։ Երեխայի ճակատագրով շատերն էին հետաքրքրվել՝ այդ թվում Հռոմի պապ Ֆրանցիսկոսը։ Իտալիայի կառավարությունը քաղաքացիություն էր առաջարկել Էլֆի Էվանսին, որպեսզի նրան հնարավոր լինի տեղափոխել Իտալիա, որտեղ նրան պատրաստ էին ընդունել ու փորձել բուժել մի քանի հիվանդանոցներ։ Սակայն բրիտանական դատարանը հրաժարվել էր բավարարել երեխայի ծնողների խնդրանքը ու նրան Իտալիայում բուժվելու հնարավորություն տրամադրել։ Մեծ Բրիտանիայի վերաքննիչ դատարանը անփոփոխ էր թողել այդ դատավճիռը։ Իսկ Միացյալ թագավորության գերագույն դատարանն ու Մարդու իրավունքներով Եվրադատարանը հրաժարվել էր միջամտել գործընթացին։
Նման մի պատմություն էլ 2017-ին էր տեղի ունեցել Մեծ Բրիտանիայում։ Այն ժամանակ դատարանը վճռել էր կենսապահովման համակագից անջատել Չարլի Գարդ անունով մի տղայի, որը տառապում էր ԴՆԹ միտոխոնդրիալ հյուծման համախտանիշից։ Իրավիճակի միջամտելու ու երեխային փրկելու՝ Հռոմի պապ Ֆրանցիսկոսի ու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փորձերը ապարդյուն էին անցել ու Չարլին մահացել էր։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day